հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եվրոպան նվազեցրել է կախվածությունը ռուսական գազից. Բորել

Եվրոպան նվազեցրել է կախվածությունը ռուսական գազից. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրոպան նվազեցրել է կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից՝ այդ ցուցանիշը 40 %-ից հասցնելով 7 %-ի:

«Սա ստիպում է մեզ այլ մատակարարների փնտրել: Մենք գործակցության հնարավորություն ենք տեսնում, այդ թվում Լատինական Ամերիկայի հետ»,- նշել է նա Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի հարցերով ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի նիստում։

  • Կիսվել: