չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Եվրոֆուրնիտուրա» ՍՊԸ-ն 510 մլն դրամի ներդրում կանի

«Եվրոֆուրնիտուրա» ՍՊԸ-ն 510 մլն դրամի ներդրում կանի

Կառավարությունն իր այսօրվա նիստում բավարարել է «Եվրոֆուրնիտուրա» ՍՊԸ-ի ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Ընկերությունը հումքն օգտագործելու է երկու տեսակի՝ սուպեր և երկկոմպոնենտ սոսնձի արտադրության համար։ Արդեն իսկ իրականացվել է 45 մլն դրամի ներդրում։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 30 մլն դրամի կապիտալ և 480 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ստեղծել 7 նոր աշխատատեղ` մինչև 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.2 մլրդ դրամ, որից 81 տոկոսը (865 մլն դրամի արտադրանք ) արտահանվելու է ԵԱՏՄ անդամ երկրներ Վրաստան, իսկ մնացած մասը (137 մլն դրամ արտադրանք)՝ երրորդ երկրներ:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 480 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 24.7 մլն դրամ:

  • Կիսվել: