երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Եթե ոչ այս ամսվա մեջ, ապա դեկտեմբերի սկիզբ «Գոլդեն Փելեսը» նոր սեփականատեր կունենա. Նարեկ Բաբայան

Եթե ոչ այս ամսվա մեջ, ապա դեկտեմբերի սկիզբ «Գոլդեն Փելեսը» նոր սեփականատեր կունենա. Նարեկ Բաբայան

«Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցով հետաքրքրվողներ կան, մենք պատրաստում ենք աճուրդի տարբերակը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

«Հուսով ենք, որ  շուտով աճուրդի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը կներկայացվի ու արագ կընդունվի»,- նշեց նա։

Նարեկ Բաբայանի խոսքով՝  գույքով հետաքրքրված են հայեր, բայց ոչ Հայաստանից։ «Նրանց թիվը կարծես ավելանում է, նաև նման խոսակցությունները նպաստում են դրան: Կլինեն մարդիկ, որոնք չեն հայտարարել իրենց հետաքրքրված լինելու մասին, բայց միգուցե աճուրդ հայտարարելուց հետո մասնակցեն դրան»,- ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ ժամկետներում հյուրանոցը կունենա սեփականատեր, կոմիտեի նախագահը պատասխանեց. «Եթե ոչ այս ամսվա մեջ, ապա դեկտեմբերի սկիզբ: Ամեն ինչ անելու ենք դրա համար»:

Հիշեցնենք, որ կառավարության որոշման համաձայն,  Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի  ընտանիքին  պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը։

  • Կիսվել: