երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Եթե դիզվառելիքի անխափան մատակարարման հարցը չլուծվի, ամենայն հավանականությամբ դիզվառելիքի գինը կաճի. նախարար

Եթե դիզվառելիքի անխափան մատակարարման հարցը չլուծվի, ամենայն հավանականությամբ դիզվառելիքի գինը կաճի. նախարար

Լրացուցիչ դժվարություններ են առաջացել դիզվառելիքի ներմուծման հետ կապված, որովհետեւ ուժի մեջ են մտել Ռուսաստանի դեմ սանկցիաները, որոնք առնչվում են նավթամթերքին, հետեւաբար դժվար է պատկերացնել, թե երբ լաստանավային հաղորդակցության հարցը լուծում կստանա։ Այս մասին այսօր Կառավարությանիս նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Կարող եմ ասել, որ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք այդ ուղղությամբ եւ լաստանավային հաղորդակցության կարեւորությունն աճել է»,– ասաց նախարարը։

Վահան Քերոբյանի խոսքով՝ եթե Կառավարությունը չկարողանա լուծել դիզվառելիքի անխափան մատակարարման հարցը, ապա ամենայն հավանականությամբ Հայաստանում դիզվառելիքի գինը կաճի։ 

«Բայց մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք մեր գործընկերների հետ, որպեսզի դիզվառելիքի պակաս Հայաստանը չունենա»,– ասաց նախարարը։

  • Կիսվել: