հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ես սխալ չունեմ, Էկոնոմիկան էլ շատ լավ վիճակում է. Պապոյան

Ես սխալ չունեմ, Էկոնոմիկան էլ շատ լավ վիճակում է. Պապոյան

Ես սխալ չունեմ, Էկոնոմիկան էլ շատ լավ վիճակում է, այսպիսի տնտեսական աճ մատների վրա հաշված երկրներում կա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե սխալ գործեմ, կենթարկվեմ պատասխանատվության, ՀՀ-ում չի կարող լինել որևէ պաշտոնյա, որ սխալ գործի ու սխալի համար պատասխան չտա, իսկ Էկոնոմիկան շատ լավ վիճակում է: 7,2 տոկոս տնտեսական աճ աշխարհում մատների վրա հաշված երկրներում կա, պետք է հպարտանաք, թե ինչ արդյունքներ ունենք»

Խոսելով Կոտայքի մարզում մարդկանց մտավախությունների մասին՝ կապված ծաղիկների արտահանման հետ՝ Պապոյանն ընդգծել է, որ անցած տարի ծաղիկն արտահանվել է այնքան, ինչքան եղել է, այս տարի ևս կարտահանվի: Նախարարը վստահեցրել է, որ Հայաստանում չկա հարց, որը բարձրաձայնելուց հետո լուծված չլինի:

Ճեպազրույցի ավարտին նա անդրադարձել է նաև Իրանի հետ կապված ապրանքային դեֆիցիտի մասին հարցին՝ նշելով, որ այս պահին այդպիսի խնդիր չկա:

 

  • Կիսվել: