հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ես չեմ կարող ասել, երբ կիջնի ձվի գինը, բայց վարույթը չի կարող մեկ օրում տեղի ունենալ. ՏՄՊՊՀ նախագահ

Ես չեմ կարող ասել, երբ կիջնի ձվի գինը, բայց վարույթը չի կարող մեկ օրում տեղի ունենալ. ՏՄՊՊՀ նախագահ

Ես չեմ կարող ասել, երբ կիջնի ձվի գինը, բայց վարույթը չի կարող մեկ օրում տեղի ունենալ, որովհետեւ մենք որեւէ ձեւ չենք կարող ինտերվենցիա ունենալ, ես չեմ կարող զանգել ձու արտադրողին եւ ասել՝ գին իջեցրեք կամ գին բարձրացրեք: Այսօր ՀՀ կառավարության նիստից հետ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

«Մեր գործառույթն օրենքով սահմանված հետեւյալն է, որ եթե կա չարաշահում, ապա վարույթ հարուցել, վարույթը իրականացնել վարչարարության սկզբունքներով, պահպանելով համաչափության սկզբունքը եւ վերջիններիս իրավունքները եւս պետք է պաշտպանվեն»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը:

Դիտարկմանը՝ լուսանկարներ են տարածվում, որ սուպերմարկետների ցանցերից մեկում ձուն արժե 207 դրամ, Գեւորգյանն արձագանքեց որ եթե խոսքը էկո կամ Ստեփանավան ֆերմայի կամ որեւէ այլ բրենդի ձվի մասին է, ապա հնարավոր է, որ գինը բարձր լինի, քանի որ այդ ընկերությունների ձվերը 5 ամիս առաջ էլ են նույն գինն ունեցել. «Սակայն ՀՀ-ում լայն սպառման առարկա է արկղով, հատով ձուն, որի գինը եղել է 100, 110, 120 դրամ»:

  • Կիսվել: