ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երրորդ երկրների հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական կապերի զարգացումը խթան է միության համար. Միրզոյան

Երրորդ երկրների հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական կապերի զարգացումը խթան է միության համար. Միրզոյան

 Երրորդ երկրների հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը լրացուցիչ խթան կհանդիսանա միության համար։ Այս մասին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով` միությունը նախորդ տարի շարունակել է բանակցություններ վարել երրորդ երկրների հետ. ստորագրվել են հուշագրեր, առևտրային համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր, ինչպես նաև միջազգային կառույցների հետ փոխգործակցության զարգացումն ամրագրող փաստաթղթեր։
 
«Այս առումով կարևորում ենք ԵԱՏՄ–ի համար այդ փաստաթղթերի հիման վրա առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում փոխգործակցության զարգացումը։ Կարծում ենք, որ Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Չինաստանի, Վիետնամի, Սինգապուրի և Սերբիայի հետ համապատասխան համաձայնագրերի հիման վրա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը լրացուցիչ խթան կդառնա միության համար»,– նշեց Միրզոյանը։
 
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցություններին, ապա ԱԳ նախարարը շեշտեց, որ համաձայնագրի տեքստը գրեթե համաձայնեցված է, առանձին դրույթներ են քննարկվում։

  • Կիսվել: