երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երկար տարիներ հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքները կապահովվեն բնակարաններով

Երկար տարիներ հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքները կապահովվեն բնակարաններով

Կառավարությունն ընդունել է «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական 4/1 շենքի (էներգետիկական քոլեջի), Ուսանողական 4 շենք (Ճարտարագիտական քոլեջի), Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/1 հանրակացարաններ հասցեների Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմում են ներկայացրել՝ իրենց զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով իրենց տրամադրելու խնդրանքով:

  • Կիսվել: