շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երևանը ռուսաստանցիաների հուլիսյան հանգստի ամենապահանջված ուղղությունների եռյակում է

Երևանը ռուսաստանցիաների հուլիսյան հանգստի ամենապահանջված ուղղությունների եռյակում է

Երևանը ռուսաստանցիների հուլիսյան հանգստի ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների եռյակում է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության ուսումնասիրությունների արդյունքներին։
 
Հայաստանի մայրաքաղաքը այցելությունների թվով զիջել է միայն Ստամբուլին և Մինսկին։ Միևնույն ժամանակ Երևանի հյուրանոցային ամրագրումների մասնաբաժինը կազմել է 4,5%, ինչը 15%–ով ավելի է նախորդ տարվա հուլիսյան ցուցանիշի համեմատ։
Հուլիսին ռուսաստանցի ճանապարհորդներն առավել հաճախ այցելել են Ստամբուլ. քաղաքում հյուրանոցային ամրագրումների մասնաբաժինը կազմել է 11,9%, մեկ տարում պահանջարկն այս ուղղությամբ աճել է 29%–ով։ Այնուհետև Մինսկն է` 4,9%–ով, սակայն Բելառուսի մայրաքաղաքը, ընդհակառակը, կորցրել է զբոսաշրջիկների 1/3-րդը (-35%)։
 
Բացի այդ, հուլիսին պահանջված են եղել Դուբայ (մեկ տարում պահանջարկն աճել է 32%–ով), Անթալիա (+38%), Թբիլիսի (-11%), Փարիզ (-20%), Միլան (-5%), Հռոմ (-10%), Աստանա (աճ տասնյակ անգամներ) ուղղությունները։
 
Մեկ տարի առաջ առավել պահանջված ուղղությունների թվում էին նաև Վիլնյուսն ու Տալլինը։ Արտերկրում ռուսաստանցիները հաճախ ընտրում էին 4-աստղանի հյուրանոցները, դրանք ամրագրում էին 33% դեպքերում։

  • Կիսվել: