հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Երևանում տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում. Ավինյան

Երևանում տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում. Ավինյան

Երևանում տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում, այս պահի դրությամբ դա իրատեսական չէ:  

Այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին:

Ավինյանը նախ նշեց՝ որևէ ենթակառուցվածք քանդելը, ոչնչացնելը շատ ավելի հեշտ է, քան հետագայում այն վերականգնելը: Եվ սա միայն տրամվային չի վերաբերվում: 

«Ոչ, տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում՝ զուտ այս պահի դրությամբ իրատեսական չլինելու տրամաբանությամբ»,-ասաց Ավինյանը: 

 

  • Կիսվել: