կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 23-օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում:
 
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հուլիսի 29-31-ը, օգոստոսի 2-ին և 3-ին, Արաբկիրում՝ հուլիսի 29-ին, 30-ին, օգոստոսի 1-3-ը, Նոր Նորքում՝ հուլիսի 30-ին, օգոստոսի 1-ին և 3-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հուլիսի 30-ին և օգոստոսի 2-ին։
 
 
 
 

  • Կիսվել: