ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Երևանում օդում փոշու պարունակությունը չի գերազանցում սահմանված թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում օդում փոշու պարունակությունը չի գերազանցում սահմանված թույլատրելի կոնցենտրացիան

Օգոստոս ամսվա կտրվածքով Երևան քաղաքում տեղադրված օդի մոնիթորինգի 85 կայաններից ստացված տվյալների համաձայն, օդում p.m 2,5 (կամ մանրահատիկ փոշու) պարունակությունը կազմել է 12.3 միկրոգրամ/մ.խ, ինչը չի գերազանցում օրենսդրությամբ սահմանված սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ 35 միկրոգրամ/մ.խ.: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, զեկուցվեց Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրակցության ժամանակ:

Նշվեց, որ այս պահին տեղադրված սարքերի թիվը ավելացել է՝ կազմելով 117 սարք:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ երկու պետական մարմին՝ Հիդրոօդերեւութաբանության ՊՈԱԿ-ը եւ մենք իրարից տարբերվող տվյալներ ենք տալիս: Ես օնլայն տեսնում եմ մեր սարքերի տվյալները: Այն, ինչ տալիս են մեր սարքերը, ավտոմեքենաների սարքերով էլ հաստատվում են: Այսինքն այն տարաբնույթ քթննարկումները եւ այն լեգենդը, որ Երեւանում օդի որակը շատ վատն է, մասնավորապես, շատ փոշոտ է, փոշու հիմնական ցուցիչը p.m 2,5 ցուցիչն է, որը այս սարքերով արդեն որերորդ ամիսն է կամ ցածր փոշոտվածություն են ցույց տալիս, կամ միջին փոշոտվածության ամենացածր շեմը: Որեւէ՝ տրամաբանական հիմնավորում եւ պատճառ չեմ կարողանում գտնել, բացի այս մեթոդաբանական տարբերություններից:

Սիրելի երեւանցիներ, կարող եք դուք էլ մտնել, Yerevan.am կայքում հասանելի դրված են այս բոլոր սարքերը, եւ տեսնել, թե ինչ փոշու պատկեր ունենք Երեւանում»:

  • Կիսվել: