շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Երևանում մեկնարկել է ICN-ի շահերի պաշտպանության աշխատանքային խմբի տարեկան  աշխատաժողովը

Երևանում մեկնարկել է ICN-ի շահերի պաշտպանության աշխատանքային խմբի տարեկան աշխատաժողովը

Երևանում մեկնարկել է Մրցակցության միջազգային ցանցի  (ICN) շահերի պաշտպանության  աշխատանքային խմբի տարեկան աշխատաժողովը, որին մասնակցել են 32 երկրների պատվիրակներ՝ մրցակցային մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ։

2024 թվականին ICN-ը հայտարարել էր աշխատաժողովը հյուրընկալելու մրցույթ, որի արդյունքում հաղթող էր ճանաչվել Հայաստանի Հանրապետության հայտը՝ ի դեմս Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի։

«Սա առաջին անգամ է,  երբ  Հայաստանի մրցակցային մարմինը հնարավորություն է ունեցել նման միջոցառում հյուրընկալելու մեր երկրում, բացի այդ երկու օր անց մենք նաև ՏՀԶԿ Բուդապեշտում մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի միջոցառումն ենք ընդունելու։  Սա առաջին հերթին կարևոր է նրանով, որ մենք ցույց ենք տալիս  նման միջոցառումներ հյուրընկալելու մեր կարողություններն ու հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի շարունակաբար զարգացման մասին վկայող ազդակ է մեր միջազգային գործընկերների կողմից»,- ընդգծել է ՄՍՇՊՀ նախագահը։

Աշխատաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Արդյունավետ մրցակցային միջավայրը նպաստում է տնտեսության դիվերսիֆիկացմանը, նորարարությունների խթանմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և սպառողների շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը։ Հետևաբար մրցակցության քաղաքականության զարգացումը և դրա արդյունավետ կիրարկումը կարևոր դեր ունեն տնտեսական քաղաքականության ձևավորման և իրականացման գործընթացում», - նշել է նախարար Պապոյանը։

  • Կիսվել: