երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը

Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Նորֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Կորյունի 11) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջները, մասնավորապես՝

- սննդի կառույցի արհեստական օդափոխության համակարգը չի կանխել աղտոտված օդի ներթափանցումը տարածք,

- սննդի կառույցի խոհանոցի պատերը ունեցել են անհարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից,

 

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում,

-սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

  • Կիսվել: