ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում 21 հասցեներում կիրականացվեն հեղեղատար և կոյուղատար համակարգերի կառուցման ու վերակառուցման աշխատանքներ

Երևանում 21 հասցեներում կիրականացվեն հեղեղատար և կոյուղատար համակարգերի կառուցման ու վերակառուցման աշխատանքներ

Ընթացիկ տարում երևանյան 21 հասցեներում կիրականացվեն հեղեղատար և կոյուղատար համակարգերի կառուցման ու վերակառուցման աշխատանքներ: Այս պահին ընթացքի մեջ է «Գետառ» և «Ողջաբերդ» գետերի հուների մաքրման գործընթացը: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 27-ին, քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:

Անդրադառնալով քաղաքի մաքրությանն ու մասնավորապես տարբեր հատվածներում թափվող շինաղբի խնդրին՝ հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ ամենօրյա հսկողություն իրականացնել՝ նման երևույթները բացառելու համար:

«Մենք չենք կարող հանդուրժել տարբեր անհատների և կառուցապատողների նման վարքն ու վերաբերմունքը քաղաքի հանդեպ: Միայն հորդորներով չենք լուծի խնդիրը, մենք որոշակի մեխանիզմներ քննարկել ենք, որպեսզի զերծ մնանք նմանատիպ դեպքերից: Դրանք պետք է անհապաղ կասեցվեն և պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը:

  • Կիսվել: