երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա․ Արսեն  Թորոսյան

Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա․ Արսեն Թորոսյան

Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020թ.-ին կբարձրանա 10%-ով։ Այս մասին գրառում է արել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Օրեր առաջ տրված հանձնարարականիս համաձայն՝ առողջապահության նախարարության աշխատակիցները համատեղ աշխատելով Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավարության հետ իրականացրել են հաշվարկներ և ներկայացրել են ինձ 2020 թվականի Երևանի շտապ բժշկական օգնության աշխատակիցների աշխատավարձի վերանայման առաջարկ, ըստ որի ծառայությունում աշխատող 950 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10%-ով, որից 300-ը բժիշկներ:

Նախարարության կողմից շարունակվում են ՀՀ մարզերում գործող շտապ բժշկական օգնության ծառայությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հնարավորության և դրանց չափի որոշման ուղղված աշխատանքները։»

  • Կիսվել: