շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Երևանի նորակառույց շենքերում առքուվաճառքի առավել շատ գործարքներ են իրականացվել Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր  և Շենգավիթ վարչական շրջաններում

Երևանի նորակառույց շենքերում առքուվաճառքի առավել շատ գործարքներ են իրականացվել Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում

2024 թվականի առաջին կիսամյակում Երևանի նորակառույց շենքերում բնակարանների առքուվաճառքի առավել շատ գործարքներ են իրականացվել Մալաթիա-Սեբաստիա (804), Արաբկիր (705) և Շենգավիթ (417) վարչական շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն։
 
Քաղաքի մյուս հատվածներում միասին կատարվել է 626 գործարք։
 
Բացի այդ, 3418 բնակարան վաճառվել է դեռ կառուցվող բարձրահարկ շենքերում, ամենից շատ՝ Նոր Նորք (708), Աջափնյակ (506) և Մալաթիա-Սեբաստիա (424) թաղամասերում։
Ամենաթանկ բնակարանները եղել են Երևանի կենտրոնական թաղամասի նորակառույց շենքերում. գները տատանվել են 560 հազարից մինչև 2,78 մլն դրամ մեկ քառակուսի մետրի համար, Արաբկիրի շրջանում ՝ 480 հազարից (1,2 հազար դոլար) մինչև 1,1 մլն դրամ (2,8 հազար դոլար), Դավիթաշենում ՝ 420-ից մինչև 750 հազար դրամ (մոտ 1,1-ից մինչև 1,9 հազար դոլար):

  • Կիսվել: