կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շենքերից մեկը աճուրդով կվաճառվի

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շենքերից մեկը աճուրդով կվաճառվի

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գույք օտարելու մասին որոշում կայացվեց: Խոսքը Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոց թիվ 60 հասցեում գտնվող` շուկայական արժեքին մոտարկված 702 431 774.35 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 3292.3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքի, դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.212944 հեկտար մակերեսով հողամասի, ինչպես նաեւ Մամիկոնյանց փողոց թիվ 60/2 հասցեում գտնվող` շուկայական արժեքին մոտարկված 321 502 394.60 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 853.6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.164453 հեկտար մակերեսով հողամասի մասին է:

Մամիկոնյանց-60 հասցեում գտնվող գույքը նախկինում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է եղել «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին, որից հետագայում առանձնացվել է գույքի մի մասը և գրանցվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոց թիվ 60/2 հասցեով ու ներկայումս հանդիսանում է որպես երկու առանձին գույքային միավորներ, սական տարիներ ի վեր գույքը փաստացի չի շահագործվում և գտնվում է կիսավեր վիճակում։

Ներկայացված նախագծով առաջարկվում է աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել Գույք 1-ի և Գույք 2-ի, համապատասխանաբար 1 397 200 000 դրամ և 450 100 000  ՀՀ դրամ, գնահատված շուկայական արժեքների հանրագումարի 100 տոկոսի չափով՝ 1 մլրդ 847 մլն 300 հազար դրամ,

Սահմանվել է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված Գույքի վաճառքի նպատակով մինչև 2025 թվականի հուլիսի 26-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց Գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։

  • Կիսվել: