կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանի կենդանաբանական այգին կընդլայնվի

Երևանի կենդանաբանական այգին կընդլայնվի

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել է կենդանաբանական այգու ընդլայնման նախագիծը։

Այն ներառելու է ինչպես ազատավանդակների, այնպես էլ էկոհամակարգի բարելավում։ Աշնանը կենդանաբանական այգում նաև ծառատունկ կիրականացվի։ Այգին լրացվելու է ևս երկու մուտքով։ Ընդլայնումն իրականացվելու է փուլերով, հաշվի առնելով հրատապությունը։ 

Լինելու են գոտիավորումներ, լճակներ։ 

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է, որ այդ փոփոխությունների արդյունքում կենդանիների համար ավելի մեծ տարածություն են ստանում։

  • Կիսվել: