հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երեւան-Մեղրի եւ էլի երկու ճանապարհների նորոգման համար հատկացվել է ավելի քան 1 մլն դոլար

Երեւան-Մեղրի եւ էլի երկու ճանապարհների նորոգման համար հատկացվել է ավելի քան 1 մլն դոլար

Հայաստանում երեք ճանապարհների նորոգման համար հատկացվել է ավելի քան 482 մլն դրամ (ավելի քան 1 մլն դոլար – խմբ.)։ Համապատասխան որոշումը նոյեմբերի 11-ին ընդունվել է կառավարության նիստում։

Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պարզաբանել է, որ խոսքը Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի հետ սահման, Վանաձոր-Դիլիջան եւ Վահանավանքի ճանապարհների մասին է։

«Նորոգման աշխատանքները ընթացքի մեջ են»,- ավելացրել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե կկատարի արդյոք կառավարությունը մեկ տարում 500 կիլոմետր ճանապարհների շինարարության պլանը, նախարարը հաստատական պատասխան է տվել։

  • Կիսվել: