շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Երևան-Բաթումի-Երևան գնացքին զուգահեռ կգործարկվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը

Երևան-Բաթումի-Երևան գնացքին զուգահեռ կգործարկվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը

 Այս տարվա սեպտեմբերի 3-ից «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ–ն կգործարկվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ գնացքը Երևանից կմեկնի ամսվա կենտ օրերին, իսկ Թբիլիսիից` ամսվա զույգ օրերին։

«Չվացուցակին կարող եք ծանոթանալ մեր www.railway.am կայքում, տոմսերը կարող եք ձեռք բերել Երևան, Գյումրի, Վանաձոր, Արմավիր կայարանների տոմսարկղերում և առցանց»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է նաև, որ Երևան-Բաթումի-Երևան գնացքը աշխատում է առանց չվացուցակի փոփոխության մինչև 01․10․2024–ը։

  • Կիսվել: