երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերում կատարվել են բարեփոխումներ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերում կատարվել են բարեփոխումներ

 «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերում» կատարվել են բարեփոխումներ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը․

 «Մասնավորապես. Հանվել է պահանջը, որով միանվագ դրամական աջակցության ծրագրից օգտվելու դեպքում շահառուն պետք է ձեռքբերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցի նաև իր անչափահաս բոլոր երեխաների անունով։

 Երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ առնվազն 12 ամիս մարում ունենալու պայմանը փոխարինվել է դիմելու օրվա դրությամբ առնվազն 12 ամիս մարում ունենալու պայմանով։ Այսինքն, եթե երեխայի ծնվելուց հետո հաջորդ ամսվա 1-ի դրությամբ, շահառուն չունի առնվազն 12 ամիս մարումներ, ապա արդեն կարող է աջակցության համար դիմել մինչև երեխայի 1 տարին լրանալը, երբ 12 ամիս վարկի մարումներ կլինեն։

 3 և ավելի երեխա ունեցող շահառուների տարիքային առավելագույն շեմը 25-ից բարձրացվել է 30-ի, որի դեպքում աջակցության չափը կազմում է վարկի մնացորդային մայր գումարի 70%-ը, իսկ Երևանում՝ 35%-ը (առավելագույնը՝ 4,000,000 դրամ)»։

  • Կիսվել: