չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երբ կնվազի բենզինի գինը. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Երբ կնվազի բենզինի գինը. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Հայաստանը հնարավորություն ունի արտոնյալ պայմաններով Ղազախստանից բենզին ներկրել:

Անցյալ տարվա հուլիսի 2-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ստորագրված նավթամթերքի մատակարարման եւ առեւտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը: Ըստ այս համաձայնագրի՝ Ղազախստանից ներկրումով մեր երկիրը կարող է թեթեւ նավթամթերք (բենզին, դիզվառելիք) ստանալու նոր, այլընտրանքային աղբյուր ստանալ, որոնք, ընդ որում, ազատվում են արտահանման մաքսատուրքի գանձումից:

ArmLur.am-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե որ փուլում է գտնվում համաձայնագրի ստորագրումը:

Նախարարի խոսքով տրանսպորտային խնդիրների պատճառով է, որ դեռեւս էական ծավալներ չունի այդ համաձայնագրի ներքո իրականացվող ներմուծումը: «Բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ՝ բարելավելու տրանսպորտային հնարավորությունները Իրանի եւ Ռուսաստանի միջոցով, որպեսզի կարողանանք թույլ տալ եւ հնարավորություն ընձեռել մեր տնտեսվարողներին օգտագործել ներմուծման այդ ճանապարհը: Ավելի ուժեղանա մրցակցությունը վառելիքի ոլորտում, որն էլ կհանգեցնի գների նվազմանը»,- պարզաբանեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: