հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բա եթե Գյումրու մաքսայինում հերթ չկա, ինչի՞ եք «ստայանկի» գինը 1600-ից բարձրացնում 5000 դրամի. Թադեւոս Ավետիսյան

Բա եթե Գյումրու մաքսայինում հերթ չկա, ինչի՞ եք «ստայանկի» գինը 1600-ից բարձրացնում 5000 դրամի. Թադեւոս Ավետիսյան

Դուք հետեւողականորեն ավտոներկրողների համար կյանքը բարդացնում, դժվարացնում եք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:

«1600 դրամը մեկ օր ձեր ստայանկայում կանգնեցնելու գինը, որ դարձնում եք 5000 դրամ, էդ  խնդիրը մեկ է՝ չի լուծվելու,  ընդհակառակը, ավելի խորանալու եւ լրջանալու է, որովհետեւ եթե ինքն իրավունք ունի 4 ամիս մեքենան այդտեղ թողնելու, էդ փողը բարձրացնելով այդ հարցը չի լուծվի:

Երկրորդ, դուք ասացիք, որ այո, թացը խառնվում է չորին: Օբյեկտիվ խնդիրներ կան, երբ մարդը, ասենք վին կոդը ճշտելու համար տարբեր օբյեկտիվ անհրաժեշտությունից ելնելով մի քանի օր մեքենաները ստիպված թողնում են ձեզ մոտ: Հաջորդը, ձեզ մոտ հերթեր են գոյանում, դուք չեք կարողանում ժամանակին սպասարկել: Այսինքն  դուք ձոեր գործը լավ չեք անում, ավտոներկրողը պետք է ձեր գործը վատ անելու համար տանի օրական 5000 դրամ տա, մինչեւ ձեր հերթերը կարգավորվի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ի պատասխան ՊԵԿ նախագահի տեղակալն արձանագրեց, որ իրենք այսօր ի վիճակի են Գյումրու  մաքսակետում սպասարկել 500 մեքենա. «Մենք սպասարկում ենք այդ մեքենաներին, հերթեր չկան: Ոչ մեկն այնտեղ չի սպասել, որ մն հաջորդը օրվան»:

Թադեւոս Ավետիսյանը հակադարձեց, որ ինքն իր աչքով է տեսել այդ հերթերը. «Բա եթե հերթեր չկան, ամեն ինչ նորմալ է, պետությունը, պետությունն էլ տուրք է ստանում 1600 դրամ, բա էլ ինչո՞ւ եք բարձրացնում, որ ի՞նչ խնդեիր լուծեք: Որտե՞ղ կա օրական 1600 դրամով ստայանկա, էն էլ Գյումրիի էդ տարածքում, որ դուք մտածում եք, թե մարդիկ մեքենան էդտեղ թողնում են կայանելու համար»:

Նա առաջարկեց, որ ոչ թե մեկ օր լինի անվճար կայանելը, այլ գոնե 5-7 օր:

  • Կիսվել: