ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Էն բոյով քաղաքապետը՝ «Ժոնգ թոնգ» ավտոբուսները առավ, լիքը խնդիրներ կային, ո՞նց տվեցիք տեխբնութագիրը. Մեսրոպ Մանուկյան

Էն բոյով քաղաքապետը՝ «Ժոնգ թոնգ» ավտոբուսները առավ, լիքը խնդիրներ կային, ո՞նց տվեցիք տեխբնութագիրը. Մեսրոպ Մանուկյան

Ես շատ եմ ցանկանում, որ մեր պատվավոր քաղաքացիները, ովքեր արժանի են ու պետք է լինեն պատվավոր քաղաքացի, չլինեն թոշակառու պատվավոր քաղաքացի, այլ լինեն նաև  Երևանի մտահոգ քաղաքացի: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Էն որ իրենք կարող են տրանսպորտից անվճար օգտվել, պետք է գիտակցեն, որ ով հունվարի 1-ից մոտավորապես 300 դրամ պետք է վճարի, ոնց է նրանց համար գինը գոյանում։ Իրենք պետք է մասնակցեն, որ երբ քաղաքապետարանը ավտոբուսներում կամերա է դնում, այդ կամեռան չի աշխատում, կեղծ ստվերի դեմ է պայքարում։  Ես շատ կցանկանամ, որ պատվավոր քաղաքացիները մասնակցեն քաղաքի կառավարմանը ու հեղինակավոր իրենց խոսքն ասեն։ Ես չեմ ցանկանա, որ Կամո Արեյանը, ով մեր քաղաքի պատվավոր քաղաքացի է, ստիպված չկարողանա շատ-շատ խնդիրներից խոսել:

Կոչ եմ անում Թումանյանին, Խանդիկյանին, Թոքմաջյանին, որ գան, մասնակցեն, ստուգեն, որ «Երևան ավտոբուսը» մինչև ականջների ծայրը կոռուպցիայի մեջ թաթախված է»,-ասաց նա։

Մանուկյանը շարունակեց. «Իրենք պետք է գան ու հասկանան, որ «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսները, որ էն բոյով քաղաքապետն (նկատի ունի Հրաչյա Սարգսյանին,-խմբ) առնում էր թանկ գնով, Հայաստան էր բերվում և տեխնիկական պարամետրերը չէին համապատասխանում պահանջներին, 2 նստարան չկար ու լիքը խնդիրներ կային, ո՞նց եղավ, որ այդ խնդիրներով ավտոբուսները քաղաքապետարանն ընդունեց»,-ասաց Մանուկյանը։

Նա ընդգծեց` քաղաքում խոսում են, որ «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսները սպասարկում է Հրաչյա Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը։

Իր խոսքում ավագանու անդամը հույս հայտնեց, որ Երևանի պատվավոր քաղաքացիները կմասնակցեն քաղաքի կառավարմանը, իրենց հեղինակավոր խոսքն ասեն, այլ ոչ թե միայն կվայելեն իրենց կոչումը։

  • Կիսվել: