երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԵՄ և ՎԶԵԲ ֆինանսավորմամբ նախատեսվում է արդիականացնել Մեղրու անցակետը

ԵՄ և ՎԶԵԲ ֆինանսավորմամբ նախատեսվում է արդիականացնել Մեղրու անցակետը

Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ նախատեսվում է արդիականացնել Մեղրու սահմանային անցակետը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը։

Նա նշեց, որ հարկավոր է բեռների ձևակերպման և մաքսային հայտարարագրերի լրացման բարելավման ուղղությամբ աշխատել. «Կգործի էլեկտրոնային հայտարարագրման համակարգը, ինչը նույնքան ժամանակ կխնայի, որքան, օրինակ, կարելի կլիներ խնայել շնորհիվ ավելի որակյալ ճանապարհի կամ ավելի արդյունավետ սահմանակետի։ Կարևոր է նաև այն, որ կներդրվի «մեկ պատուհանի» համակարգ, ինչը կնվազեցնի նաև կոռուպցիոն ռիսկերի մակարդակը։

Նա նաև նծել է, որ թվային լուծումները մաքսային համակարգում ապագայի քայլ են Հայաստանի համար, ինչը նշանակում է երկրի տնտեսության աճ և զարգացում, ներդրումների հոսք. «Միևնույն ժամանակ, բիզնեսը պատկերացում կունենա երկրի մասին որպես ժամանակակից պետություն, որը կարող է բեռներ թողնել ոչ թե օրերի, այլ ժամերի, իսկ հեռանկարում՝ նաև րոպեների ընթացքում» ։

  • Կիսվել: