երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Էկոնոմիկայի փոխնախարարը կարևորել է արդի տեխնոլոգիաների դերը գյուղատնտեսության զարգացման գործում

Էկոնոմիկայի փոխնախարարը կարևորել է արդի տեխնոլոգիաների դերը գյուղատնտեսության զարգացման գործում

Հուլիսի 16-ին տեղի է ունեցել «Հեռազննումն ու թվային երկվորյակները՝ գյուղատնտեսության մեջ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համաժողով, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
 
 
Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, համաժողովի նպատակն էր բացահայտել երկրատարածական համակարգերի, հեռազննման, արհեստական բանականության և թվային երկվորյակների նման տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերները և հնարավորությունները Հայաստանում, որոնք էականորեն կնպաստեն տեխնոլոգիական լուծումների միջոցով գյուղատնտեսության զարգացմանը։
 
 
Արման Խոջոյանը կարևորել է արդի տեխնոլոգիաների դերը գյուղատնտեսության զարգացման գործում և նշել, որ դրանց կիրառումը ոլորտում նոր հնարավորություններ կստեղծի առկա մարտահրավերներին դիմակայելու համար, կնվազեցնի ռիսկերն ու կավելացնի աշխատանքների արդյունավետությունը։

  • Կիսվել: