երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Էկոնոմիկայի նախարարությունը  նախաձեռնել է ստեղծված իրավիճակում գործարարների խնդիրների վերհանում

Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է ստեղծված իրավիճակում գործարարների խնդիրների վերհանում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կորոնավիրուսի տարածման հետևանքով բիզնեսի խնդիրները վեր հանելու նպատակով մշակել է հարցաթերթ գործարարների համար: Այս մասին տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջից։

«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ, իրականացնում է COVID-19 պանդեմիայից և ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակից բխող գործարար խնդիրների վերհանում: Այս նպատակով մշակվել է սույն հարցաթերթը: Խնդրում ենք լինել առավելագույնս անկեղծ և տրամադրել որքան հնարավոր է շատ տեղեկատվություն, որպեսզի կառավարությունը այդ տվյալների հիման վրա կարողանա մշակել արդյունավետ գործիքներ առաջացած խնդիրները լուծելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: