Էկոնոմիկայի նախարարությունն աղետի հետևանքով տուժած բիզնեսների համար կմշակի աջակցության ծրագրեր
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով տուժած բիզնեսների համար կմշակի աջակցության ծրագրեր:
Այս մասին վստահեցրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խորհրդարանում 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը:
«Մենք հիմա աշխատում ենք: Եվ անպայման ունենալու ենք աջակցության ծրագրեր այն բիզնեսների համար, որոնք տուժել են»,–ասաց Պապոյանը:
Աջակցության ծրագրեր կլինեն և՛ գյուղատնտեսության, և՛ գործարար միջավայրի մասով: Նախարարը վստահեցրեց, որ այդ աղետի դիմաց քաղաքացիներին միանշանակ միայնակ չեն թողնելու: