կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը ծանոթացել է Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գործունեությանը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը ծանոթացել է Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գործունեությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը ճանաչողական այց են կատարել ԳԱԱ-ի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն։

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ կենտրոնի գիտական հնարավորություններին, առկա գիտական արտադրանքին և հիմնական խնդիրներին։

Կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը ներկայացրել է կենտրոնի գործունեության ոլորտները, ընթացիկ աշխատանքը, ինչպես նաև տեղեկացրել, որ կենտրոնի լաբորատորիայում այժմ տեխնիկական վերազինման աշխատանքներ են իրականացվում։

Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, իրականացնում է կիրառական և հիմնարար միջառարկայական հետազոտություններ էկոլոգիայի, շրջակա միջավայրի պահպանության, սննդի անվտանգության, գյուղատնտեսության բնագավառներում՝ նորագույն հեռազննման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ:

Էկոկենտրոնն իրականացնում է պայմանագրային աշխատանքներ և ծառայություններ տնտեսվարողների, անհատների, կառավարման տարբեր մարմինների հետ, մասնավորապես, տրամադրում է խորհրդատվություն, կատարում նմուշառում և լաբորատոր փորձարկումներ, ռիսկերի գնահատում։

Կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ հյուրերը շրջել են կենտրոնի տարբեր բաժիններով, ծանոթացել գիտական խմբերի աշխատանքներին:

Բարձր գնահատելով կենտրոնում իրականացվող աշխատանքը՝ Ռաֆայել Գևորգյանը նշել է կենտրոնի կողմից իրականացվող հետազոտությունների կարևորությունը և առաջարկել ակտիվացնել նախարարության և կենտրոնի միջև համագործակցությունը։

  • Կիսվել: