չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԵԱՏՄ շուկան հասանելի կդառնա Հայաստանի աուդիտորական կազմակերպությունների համար

ԵԱՏՄ շուկան հասանելի կդառնա Հայաստանի աուդիտորական կազմակերպությունների համար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց վավերացնել «Եվրասիական տնտեսական միության շրջանակում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» 2014թ-ին ընդունված համաձայնագիրը։
 
Դրա հիմնական ուղղություններից մեկը միության անդամ երկրների միջև աուդիտորական գործունեության ոլորտում համագործակցությունն է և աուդիտորական ծառայությունների մատուցման բնագավառում միասնական շուկայի ձևավորումն ու ազատականացումը։
 
Համաձայնագրով սահմանվում են միասնական պայմաններ ու պահանջներ ԵԱՏՄ անդամ պետություններում աուդիտորական ծառայությունների համար, ինչի շրջանակում ԵԱՏՄ անդամ պետություններում կներդրվի աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստր: Սահմանված են նաև դրույթներ աուդիտի որակի արտաքին հսկողության վերաբերյալ:
 
Ֆինանսների նախարարության հիմնավորմամբ` համաձայնագրի վավերացումը կնպաստի ԵԱՏՄ շրջանակում աուդիտորական ծառայությունների մատուցման ազատ շուկայի ձևավորմանը։ 
 

  • Կիսվել: