երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԵԱՏՄ գոյության ընթացքում մեր երկրների միջև առևտուրն աճել է գրեթե 90 տոկոսով․ Միշուստին

ԵԱՏՄ գոյության ընթացքում մեր երկրների միջև առևտուրն աճել է գրեթե 90 տոկոսով․ Միշուստին

Եվրասիական տնտեսական միության գոյության ընթացքում մեր երկրների միջև առևտուրն աճել է գրեթե 90 տոկոսով։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստի ժամանակ ասաց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանային ինտեգրումը դառնում է զարգացման արդյունավետ գործիք, առաջին հերթին թույլ է տալիս ապահովել հավասար և արդար մասնակցություն համաշխարհային տնտեսական համակարգում։

Միշուստինն ասաց, որ համախառն ներքին արդյունքն աճել է ավելի քան 7 %-ով, հիմնական կապիտալում ներդրումներն աճում են, լավ արդյունքներ գրանցվել են շինարարության ոլորտում, դրական դինամիկա նկատվում է աշխատաշուկայում, գործազուրկների թիվն այս տարվա հունիսին նվազել է մոտ 11 %-ով։

Միշուստինի խոսքով՝ Մեծ Եվրասիական գործընկերության ստեղծումը միասնական տնտեսական տարածք կստեղծի Միության շուրջ հավասար համագործակցության համար, լայն ինտեգրացիոն ուրվագիծ։

«Ինչպես նաև առևտրային համաձայնագրերի լայն ցանց: Հնարավոր կլինի ավելի արդյունավետ լուծել հիմնական տեխնոլոգիական խնդիրները: Ստեղծեl արտադրական շղթաներ: Ես ձեզ կոչ եմ անում ակտիվորեն ներգրավվել նման աշխատանքներում», - ասաց նա։

 

  • Կիսվել: