չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA-ի աշխարհի լավագույն 100 թենիսիստուհիների շարքում

Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA-ի աշխարհի լավագույն 100 թենիսիստուհիների շարքում

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) աշխարհի լավագույն 100 թենիսիստուհիների շարքում։

Վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակում 24-ամյա մարզուհին բարելավել է իր դիրքը 20 հորիզոնականով՝ 118-րդից բարձրանալով 98-րդ հորիզոնական։ Հիշեցնենք, որ վերջերս Չարաևան սենսացիոն հաղթանակ էր տարել Աշխարհի առաջին ռակետ Ելենա Ռիբակինայի նկատմամբ։

Չարաևան դարձել է Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը, որին հաջողվել է ընդգրկվել մենախաղի աշխարհի լավագույն 100 թենիսիստուհիների շարքում։

  • Կիսվել: