ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Ձորամուտ գյուղի բնակիչն իր ունեցվածքը նվիրել է ՊԵԿ-ին

Ձորամուտ գյուղի բնակիչն իր ունեցվածքը նվիրել է ՊԵԿ-ին

 Լոռու մարզի Ձորամուտ գյուղի բնակիչ Էդգար Անտոն­յանն իր ունեցվածքը Պետական եկամուտների կոմիտեին է նվիրել: Նվիրատվությունն ընդունելու մասին որոշումը հավանություն ստացավ կառավարության հունվարի 5-ի նիստում:

Որոշման նախագծում նշված է, որ քաղաքացին դիմել է ՊԵԿ և ցանկություն հայտնել, որ իրեն պատկանող Ձորամուտ գյուղի 2-րդ փողոցի 23 հասցեում գտնվող գույքը (84.8 քմ բնակելի տունը, 9.1 քմ մառանը, 20.7 քմ անասնաշենքը, 8.8 քմ տնտեսական սենյակը, 19.4 քմ ավտոտնակը և 0.333 հա հողամասը) նվիրաբերի ՊԵԿ-ին:

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ քաղաքացին չի օգտագործում այդ տարածքը, իսկ այն գտնվում է ՊԵԿ-ի Գոգավանի մաքսային կետին մոտ և դրա ամրացումը ՊԵԿ-ին ավելի արդյունավետ կդարձնի սահմանային հսկողության իրականացումը:

  • Կիսվել: