Ձևավորվում է մեր երկրի տնտեսական նոր իմիջը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել միջազգային մամուլի՝ մեր կառավարության տնտեսական քաղաքականությունը բարձր գնահատելու թեմայով: Վարչապետը նշել է, որ ձևավորվում է մեր երկրի տնտեսական նոր իմիջը:
Փաշինյանը, մասնավորապես, գրել է.
«Միջազգային մամուլը շարունակում է բարձր գնահատականներ հնչեցնել մեր կառավարության տնտեսական քաղաքականության եւ բարեփոխումների մասին:
Քաղաքական նոր իմիջի կողքին ձեւավորվում է մեր երկրի տնտեսական նոր իմիջը՝ Հայաստանը ի ցույց դնելով որպես ներդրումների համար գրավիչ երկիր, որով հետաքրքրված են միջազգային ներդրողները»: