հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մեղրիի անցակետում հանդիպել են Հայաստանի և Իրանի մաքսային ծառայության աշխատակիցները

Մեղրիի անցակետում հանդիպել են Հայաստանի և Իրանի մաքսային ծառայության աշխատակիցները

Քննարկվել են ոլորտի արդիականացմանն ուղղված հարցեր Մեղրիի անցակետում տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության և Մեղրի մաքսային կետ- բաժնի ղեկավար անձնակազմի հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության Նորդուզ մաքսային կետի ղեկավար անձնակազմի հետ:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են արդիականացման աշխատանքների, ինչպես նաև վերջին ժամանակահատվածում մեծ քանակով ուղևորահոսքի, դրանով պայմանավորված վերջերս առաջացած կուտակումների հետ կապված հարցեր, ինչպես նաև աշխատանքային գործառույթներից բխող ընթացիկ հարցեր:

  • Կիսվել: