Դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին մի փոքր թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 4-ին, կազմել է 383.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 436.91 դրամ (նվազել է 0.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.89 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380.5-382 դրամով, վաճառվում է 385.5-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 429-433 դրամով, վաճառվում է 440-445 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.69-4.83 դրամով, վաճառվում է 4.93-5.10 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 384.5 դրամով:
Եվրոն գնվում է 433 դրամով, վաճառվում է 438 դրամով:
Ռուբլին գնվում է 4.77 դրամով, վաճառվում է 4.87 դրամով: