կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզում Փաշինյանը հետևել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզում Փաշինյանը հետևել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 91 մլն դրամ է, որից 61 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։
 
Նախատեսվում է հիմնանորոգման աշխատանքներն ավարտին հասցնել դեկտեմբերին»,- գրել է Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:
 

  • Կիսվել: