երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Դեկտեմբերին ՌԴ-ում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. Միշուստին

Դեկտեմբերին ՌԴ-ում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. Միշուստին

Այս տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Այս մասին այսօր Հայաստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Նա, մասնավորապես, նշեց. «Կարծում ենք, որ բացի կատարված աշխատանքի վերաբերյալ զեկույցից, կարևոր է մեր առաջնորդներին ներկայացնել մեր համագործակցությունը լրացնելու կոնկրետ նախաձեռնություններ։ Մենք առաջարկում ենք դրանք ամրագրել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հիմնական խնդիրների և առանցքային ուղղությունների մասին հռչակագրում և ընդունել այս ռազմավարական փաստաթուղթը առաջնորդների տարեվերջյան հանդիպման ժամանակ»:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։

  • Կիսվել: