Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ․ Գևորգ Պապոյան
Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ, այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
««Արարատցեմենտի» տնօրենին ես եմ նշանակելու և կառավարումը անցել է Էկոնոմիկայի նախարարությանը՝ ամբողջապես և տնօրենը Էկոնոմիկայի նախարարության աշխատակից է լինելու։ Մնացած հիմնարկների մասով ևս կլինեն որոշումներ։ «Նոյ»-ն էլ կաշխատի»,-ավելի վաղ հայտնել էր նա։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորվելուց հետո հուլիսի 16-ին Գլխավոր դատախազությունից հաղորդեցին, որ «Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։



