հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: Կառավարությունն իր այսօրվա նիստում պաշտոնից ազատեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին, իսկ մեկ այլ որոշմամբ էլ մարզպետ նշանակվեց ՔՊ նախկին պատգամավոր Դավիթ Առուշանյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Ինձ համար մեծ պատասխանատվություն ու պատիվ է Շիրակի մարզի կառավարումը ստանձնելը: Վստահ եմ՝ մեր բոլորի ջանքերով  և մեր Շիրակի մարզի թիմի ջանքերով հաջողելու ենք»,-ասաց Առուշանյանը:

Հիշեցնենք, որ Մուշեղ Մուրադյանը մեկ շաբաթ առաջ պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, իսկ մինչ այդ էլ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը:

  • Կիսվել: