«Չունեմ կաշկանդվածություն». Սասուն Խաչատրյանը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված Հովիկ Աղազարյանի գործի մասին
Ես չունեմ կաշկանդվածություն ՔՊ–ականների մասով։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում կարճ մեկնաբանել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին առնչող գործին։
Հարցին՝ ինչո՞ւ Աղազարյանին չեն զրկում պատգամավորական անձեռնմխելիությունից, Սասուն Խաչատրյանը հարցը անպատասխան թողեց միայն նշելով. «Դուք ասում եք ինչ–որ տեղեկություններ, որոնց մասին դուք չեք կարող տեղեկություն ունենալ»։