երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չինացի գործարարների հետ քննարկվել են Գյումրիում իրականացվելիք ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր

Չինացի գործարարների հետ քննարկվել են Գյումրիում իրականացվելիք ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Գյումրիում գտնվող չինացի գործարարների։ Հանդիպմանը մասնակցել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, գործարար Միսակ Բալասանյանը, աշխատակազմի պատասխանատուներ, գործարարներ։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Քննարկվել են Գյումրիում իրականացվելիք ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր։

Հյուրերը մարզային իշխանություններին ներկայացրել են առաջիկա անելիքների մասին։
Մուշեղ Մուրադյանը ողջունել է հյուրերին և նշել, որ կարևորում է այսօրինակ հանդիպումներն ու քննարկումները և վստահեցրել, որ ամեն ինչ կանի իրավասությունների ու լիազորությունների շրջանակներում ծրագրերի իրականացմանն աջակցելու համար։

Պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում կրկին հանդիպելու և քննարկելու նախանշված քայլերը:

  • Կիսվել: