շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար

Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար

Կառավարությունը մայիսի 16-ի նիստի ընթացքում հավանություն տվեց բյուջեից ևս 3 միլիարդ դրամ պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման որոշման նախագծին:

ֆինանսավորումը կուղղվի հետևյալ ծառայությունների տրամադրմանը.

շտապօգնության ծառայություններ,

հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման ծառայություններ

ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնություն

սոցիալապես անապահով և հատուկ խմբերի անձանց տրամադրվող ծառայություններ

փոխպատվաստման ծառայություններ

ինֆեկցիոն ծառայություններ:

Ներկայացվեց նաև պետպատվերով սպասարկվող դեպքերի և ֆինանսավորման ծավալների աճը` վերջին տարիների համեմատականով: Նշվեց, որ Մասնավորապես, 2018թ. համեմատ` միայն սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին տրամադրվող ծառայությունների և դժվարամատչելի հետազոտությունների սպասարկված դեպքերի թիվը եռապատկվել է:

  • Կիսվել: