հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բուժաշխատողների կողմից մասնագիտական էթիկայի կանոնների խախտումը կքննի համապատասխան հանձնաժողովը

Բուժաշխատողների կողմից մասնագիտական էթիկայի կանոնների խախտումը կքննի համապատասխան հանձնաժողովը

Բուժաշխատողների կողմից մասնագիտական էթիկայի կանոնների խախտումը կքննի համապատասխան հանձնաժողովը. Հայաստանում ստեղծվում է էթիկայի հանձնաժողով, որը գործելու է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի իրավական հարցերով խորհրդական Կարինե Աբրահամյանը տեղեկացրեց, որ բոլոր այն դեպքերում, երբ բժիշկները թույլ կտան  մասնագիտական էթիկայի կանոնների խախտում, և կլինի բողոք, հանձնաժողովն իրավունք կունենա քննել դեպքը և կարգապահական տույժ կիրառել բժշկի նկատմամբ:

«Հայաստանում մինչև այս չի եղել էթիկայի կանոն, բայց դա օրենքի պահանջ է, ու գրեթե բոլոր երկրներում այն գործում է»,-ասաց նա:

Անդրադառնալով օրինակներին՝ մասնագետը նշեց, որ էթիկայի կանոնները  կարգավորում են ոչ միայն բուժաշխատողի և բուժառուի, այլև բուժաշխատողների միջև հարաբերությունները. դրանք կկարգավորեն նաև ինչպես երրորդ անձանց հետ բուժաշխատողների հարաբերությունները:

 

Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանն էլ ընդգծեց՝ որպեսզի բժիշկները տեղեկացված լինեն էթիկայի կանոնների մասին, Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագիրը առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում է հատուկ դասընթաց:

«Կարևոր է  ընդգծել,  որ դասընթացը կրեդիտավորված է և, մասնակցելով դրան,  բուժաշխատողը կստանա 10 ինքնակրթական կրեդիտ»,- ասաց նա:

Դասընթացն անվճար է և հասանելի բոլորին: Դասընթացին կարելի է մասնակցել  Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային ուսուցման հարթակու

  • Կիսվել: