կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԲՏԱ–ն սարքեր է ձեռք բերել ՀՀ–ում օտարալեզու ռադիոների հաճախականությունները խլացնելու համար

ԲՏԱ–ն սարքեր է ձեռք բերել ՀՀ–ում օտարալեզու ռադիոների հաճախականությունները խլացնելու համար

 ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարությունը նոր թանկարժեք սարքեր է ձեռք բերել և գարնանը կստեղծի մեխանիզմ Հայաստանի տարածքում օտարալեզու ռադիոների հաճախականությունները հնարավորինս խլացնելու համար։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը։
 
Նշենք, որ Հայաստանում ` հատկապես մարզերում, ռադիոյով հաճախ են թուրքազեզու հաճախականություններ հայտնվում։ Պատճառն այն է, որ Թուրքիայի ռադիոընկերությունների հաղորդակներն ավելի հզոր են։
Հակոբյանի խոսքով` ավելի ճիշտ է ռադիոընկերությունների հաղորդակներն ավելի ուժեղացնելը։
 
«Սա տեխնիկական հարց է, և ԲՏԱ–ն սկսել է դրա դեմ պայքարել»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է խլացուցիչներին, ըստ Հակոբյանի, դրանք էֆեկտիվ չեն և շատ ավելի թանկարժեք են։
 
Նրա խոսքով` մի փոքր խառնաշփոթ է առաջացել, քանի որ այն հաճախականությունները, որոնք ժամանակին բաժանել է Շվեցարիան (կենտրոնն այնտեղ է, և ամեն երկիր ունի իր հաճախականության սպեկտրը) ու բաժին է հասեք Հայաստանին, շատ ավելի քիչ են, քան նախատեսված է բնակչության թվով։
 
«Դա է պատճառը, որ մենք հավելյալ հաճախականություններ չունենք, օրինակ՝ մասնավոր մուլտիպլեքս ստեղծելու, նոր ռադիոընկերություններ բացելու համար»,–ասաց նա։
Հակոբյանն ընդգծեց, որ ԲՏԱ–ն կփորձի խնդիրը մեղմել, սակայն լիարժեք այն լուծել հնարավոր չէ։

  • Կիսվել: