կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ

Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ

Նախորդ տարի հայտարարագրման համակարգով բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը՝ անդրադառնալով հայտարարագրման գործընթացին:

«Եթե մենք 2023 թվականի արդյունքներով հավաքել էինք 4,5 մլրդ դրամի եկամուտ, 2024-ի հայտարարագրման արդյունքներով հավաքվել է 8,7 մլրդ դրամի հարկ, ինչը գրեթե կրկնակի շատ է, քան նախկինում հայտարարագրված հարկերը»,- ասաց նա՝ հավելելով, որ խոսքը հայտարարագրման համակարգով վճարված հարկերի մասին է, և երբ հարկերի հավաքումը կատարվել է ֆիզիկական անձ-ֆիզիկական անձ գործարքներով:

  • Կիսվել: