չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Բեռլինում քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Բեռլինում քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Իմ համանախագահությամբ հոկտեմբերի 30-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում սկսվեց Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքները, որոնք կավարտվեն վաղը։ Այս մասին հայտնում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
 
«Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարարը, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը։
 
Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրի, ներդրումների, ներմուծման և արտահանման, միկրո և միջին ձեռնարկատիրության զարգացման, վերականգնվող էներգետիկայի, կայուն քաղաքային զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման,  գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում։
 
Բանակցությունները կշարունակվեն վաղը»,-նշել է նա։

  • Կիսվել: