հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բերեք մի օրինակ, որ ես երբևէ օրենք եմ բերել որեւէ անձի բիզնես շահերը սպասարկելու համար. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին

Բերեք մի օրինակ, որ ես երբևէ օրենք եմ բերել որեւէ անձի բիզնես շահերը սպասարկելու համար. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին

Էս ամբիոնը դարձել է ժուռնալիստիկայի երեւի թե ամենավատ սցենարով գնացող հայտարարությունների ամբիոն: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, որով նախատեսվում է Գյումրիի մաքսատանը մեքենաների կայանման վճարը օրական 1600 դրամից դարձնել 5000 դրամ:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, պարոն Հովհաննիսյան, երբ դուք այստեղից անպատասխանատու կերպով հայտարարում էինք՝ ձեր արշինով մի չափեք, բերեք մեկ օրինակ, որ ես՝ Արծվիկ Մինասյանս, որպես պատգամավոր, որպես կառավարության անդամ երբեւէ մի նախագիծ եմ բերել որեւէ անձի, ոչ թե իմ, այլ որեւէ անձի բիզնես շահերը սպասարկելու համար: Հակառակ դեպքում ակնկալում եմ հրապարակային ներողություն ձեր այդ խոսքի համար: Ասեմ ինչու, որովհետեւմ, երբ կոնկրետ հարցադրումները դնում ենք, փոխանակ դուք էլ շահագրգիռ լինեք այդ հարցադրումները խորացնել եւ առաջ տանել, ելել եք այստեղից հերթական անպատասխանատու հայտարարությունն եք անում: Լավ, ինչքա՞ն կարելի է: Պետք է պատասխանատու լինել սեփական խոսքերի համար:

Տրմաբանական է, որ եթե խրոնոլոգիան ցույց է տալիս, որ 7 օր է, կան 15 օր է, 17 օր է, որ նորմալ մաքսազերծում է կատարվում, դրանից հետո կայանման վճարը կրկնակի, եռակի բարձրացումն էլ տրամաբանական կլինի, այլ դեպքում անհասկանալի է:»,-ասաց նա:

Ավելի վաղ Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ կամ այս նախագիծը ֆիսկալ խնդիր է լուծում, կամ թաքնված մի նոր բիզնես են ուզում ստեղծել որոշ պաշտոնյաների համար, որ մոտակայքում 3000 դրամով կայանատեղի բացեն եւ բիզնես անեն:

Ի պատասխան ՔՊ խմբակցությունից Արթուր Հովհաննիսյանն էլ ասել էր. «Պարո՛ն Մինասյան, մեզ ձեր արշինով մի չափեք, էս էն թվերը չի, որ օրենքներ բերենք պաշտոնյաների համար բիզնեսներ ստեղծենք, պետությունը թալանենք»:

  • Կիսվել: