չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Բենզինի մանրածախ գինը կարող է նվազել. Քերոբյան

Բենզինի մանրածախ գինը կարող է նվազել. Քերոբյան

Հայաստանում բենզինի մանրածախ գինը կարող է նվազել 12-13 տոկոսով։ Այս մասին  այսօր մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նշեց, որ  արդեն կան ընկերություններ, որոնք շուտով կմտնեն բենզինի հայկական մանրածախ շուկա։ ՛՛Հաջորդ տարի Հայաստանում մենք կտեսնենք նոր որակի բենզալցակայաններ։ Դա կլինի ամերիկյան բրենդ, որը մեզ թույլ կտա փոխել ստեղծված իրավիճակը՛՛,-ասաց նախարարը:

Այսօր Հայաստանում գործող բենզալցակայանները, ըստ Քերոբյանի, աշխատում են հին մեխանիզմներով ու մեթոդներով, մինչդեռ նոր խոսքն այս ոլորտում, նախարարի խոսքով, ինքնասպասարկմամբ լցակայաններն են, որոնք թույլ կտան նվազեցնել բենզինի գները։

՛՛Ակնկալում ենք, որ հաջորդ տարի բենզինի մանրածախ գինը մեծածախից կտարբերվի ոչ թե 15-20%-ով, այլ 2-3%-ով։ Արդյունքում, այլ հավասար պայմաններում կունենանք բենզինի գնի 12-13 տոկոս նվազում՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: